Իրանի դեմ գործողության ընթացքում զոհված ամերիկացի զինվորականների թիվը հասել է 19-ի

Պենտագոնը հայտնել է, որ Իրանի դեմ ԱՄՆ-ի մարտական ​​գործողությունների հետևանքով զոհված ամերիկացի զինվորականների թիվը 18-ից աճել է՝ դառնակով 19-ը։ 

«The Washington Post» թերթի տվյալներով՝ խոսքը կին սպայի մասին է, որը մահացել է ռազմական ինքնաթիռում՝ Մերձավոր Արևելքի երկրներից մեկը մեկնելիս։

Ինչպես նշել է պարբերականը, մահն ուղղակիորեն կապված չէ մարտական ​​գործողությունների հետ։

Ավելի վաղ WP-ն հայտնել էր, որ Իրանի հետ հակամարտության ընթացքում զոհված ամերիկացի զինվորականների թիվը գերազանցում է պաշտոնական տվյալները և կազմում է առնվազն 22:

ԱՄՆ-ը և Իսրայելը Իրանի դեմ պատերազմը սկսել են փետրվարի 28-ին։ Ապրիլի 7-ին ԱՄՆ նախագահը հայտարարեց Իսլամական Հանրապետության հետ երկշաբաթյա փոխադարձ հրադադարի մասին։ 

Չնայած դրան՝ մինչև օրս ԱՄՆ-ի և Իրանի զինված ուժերը պարբերաբար վերսկսել և դադարեցրել են փոխադարձ հարվածները։

Ռազմական գործողությունների ընթացքում վիրավորված ամերիկացի զինծառայողների թիվը շուրջ 820 է։

Leave a comment