Մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում, մեկնարկել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հանդիպումը։

Սա Լավրովի և Ռուբիոյի թվով հինգերորդ հանդիպումն է 2025 թվականից ի վեր. նախկինում նրանք հանդիպել են Էր Ռիադում, Կուալա Լումպուրում, Նյու Յորքում և Մանիլայում։

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ հանդիպման ընթացքում մտադիր է քննարկել, ի թիվս այլ հարցերի, Վաշինգտոնի դիրքորոշումը Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։

Leave a comment