Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել

Էլիդա Քոչարյանը (65 կգ) բռնցքամարտի Եվրոպայի 2026 թվականի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել։

Կիսաեզրափակիչում հայ բռնցքամարտիկը 0։5 հաշվով զիջել է Ռուսաստանի ներկայացուցիչ Ազալիա Ամինեւային։ Սոֆիայի մրցաշարում Քոչարյանը երեք հաղթանակ է տարել՝ պարտության մատնելով Իսպանիայի, Ռումինիայի և Ալբանիայի ներկայացուցիչներին։

Եզրափակիչում Ամինեւան կմրցի Լուկա Համորիի (Հունգարիա) հետ։

 

Leave a comment