Գերմանիան դուրս չի գա Միջազգային քրեական դատարանի կազմից

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը հայտարարել է, որ Գերմանիան չի լքի Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ)։

«Իհարկե, մենք դա չենք անի։ Այն կարևոր ինստիտուտ է»,- «Deutschlandfunk» ռադիոկայանի եթերում ասել է Վադեֆուլը՝ մերժելով ՄՔԴ կազմից դուրս գալու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը։

«Անկեղծ ասած, ես չեմ հասկանում այս կոչի էությունը։ Սա վերաբերում է այն ոլորտներին, որտեղ մենք, ցավոք, իսկապես ստիպված ենք տարաձայնություններ արձանագրել ամերիկյան վարչակազմի քաղաքականության հետ»,- խոստովանել է Գերմանիայի ԱԳ նախարարը։

Նախօրեին Թրամփը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից, բոլոր երկրներին կոչ էր արել դուրս գալ ՄՔԴ-ից և այն անվանել էր «մերժված ինստիտուտ»։

Leave a comment