Պահանջարկը աճում է. սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութների խմբաքանակն ավելացվել է

https://arm.sputniknews.ru/20260923/pahanjarky-atshum-e-sezvonajin-gripi-dem-patvastanjutneri-khmbaqanakn-avelacvel-e–107196926.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/167/94/1679452_0:314:1895:1735_1920x0_80_0_0_9e9a186e3a421a08906f9d6c1b55fa9e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

գրիպ, պատվաստանյութ, պատվաստում, հայաստան

գրիպ, պատվաստանյութ, պատվաստում, հայաստան

Բաժանորդագրվել

Ըստ մասնագետների հաշվարկների` պատվաստման արդյունքում մի քանի տարվա ընթացքում առնվազն 26 հազար գրիպի դեպք է կանխարգելվել, այդ թվում` 30 մահվան դեպք։

ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. Այս տարի Հայաստանը ձեռք է բերել 225 հազար դեղաչափ սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութ, որը 10 տոկոսով ավելի է, քան նախորդ տարի։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Զարուհի Գրիգորյանը։

«Պահանջարկը տարեցտարի աճում է, դրա համար խմբաքանակը, նույնպես, ավելանում է։ Այս տարվա խմբաքանակը առավելագույնն է վերջին տարիների ընթացքում»,– ասաց նա։
Զարուհի Գրիգորյանը հավելեց, որ պատվաստանյութն այս տարի հարավկորեական արտադրության է, եռավալենտ է և համապատասխանում է ԱՀԿ որակավորման բոլոր պահանջներին։ Այն պատրաստվել է հատուկ տարածաշրջանի համար` հաշվի առնելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուսումնասիրությունները, ըստ որի այս տարի տարածաշրջանում ավելի տարածված կլինեն երկու տեսակի շտամները` H1N1 և H3N2։

ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Իմունականխարգելման վարչության պետ Սվետլանա Գրիգորյանն էլ հորդորեց պատվաստումներից օգտվել հատկապես ռիսկային խմբում գտնվող անձանց` 65+ տարիքի, հղիներին, 6 ամսեկանից մինչև 5 տարեկան երեխաներին, սոցիալական խնամքի կենտրոններում գտնվող շահառուններին, սպասարկող անձնակազմին` բուժաշխատողներին, և զինծառայողներին։

«Պատվաստումները սեզոնային գրիպի դեմ ավելի արդյունավետ են այս դեպքերում։ Օրինակ` քրոնիկ հիվանդություններ ունեցողների շրջանում 49 տոկոսով հոսպիտալացումներն է կանխում, 59 տոկոսով մահվան դեպքերը։ 65+ տարիքի դեպքում` 30 տոկոսով հոսպիտալացումներն են կանխվում, 35 տոկոսով մահվան դեպքերը, իսկ երեխաների պարագայում`18 տոկոսով հոսպիտալացումներն է կանխում և 4 տոկոսով մահվան դեպքերը»,– հավելեց Սվելտանա Գրիգորյանը։

Նա տեղեկացրեց, որ մի քանի տարվա ընթացքում առնվազն 26 հազար հիվանդության դեպք է կանխարգելվել, այդ թվում` 30 մահվան դեպք։

Մասնագետները հորդորում են ևս մեկ անգամ պահպանել հիգիենայի կանոնները, սահմանափակել շփումները հիվանդների հետ։ Նրանք հիշեցնում են , որ հակաբիոտիկների կիրառումը սուր շնչառական վարակների դեպքում անարդյունավետ է, և դրանց կիրառումը պետք է լինի միայն բժշկի նշանակմամբ։

Նշենք, որ պատվաստումն անվճար է, պատվաստանյութերն արդեն առկա են հանրապետության պոլիկլինիկաներում։ Ինչպես նաև մայրաքաղաքում առկա են շարժական կետեր` Վերնիսաժի, մոտ, Գայի արձանի մոտ, Գարեգին Նժդեհի հրապարակում, Մերգելյանում, Աջափնյակ վարչական շրջանում՝ «Kiser» սուպերմարկետի մոտ: Դավիթաշենում՝ «Yerevan city» սուպերմարկետի մոտ, Օպերայում և «Դալմա մոլի» մոտ:
Առողջապահության նախարարը տեղեկացրել էր, որ մեծ ընկերությունները, որոնք ցանկություն ունեն կոլեկտիվով պատվաստվել, ապա կարող են դիմել, ու նրանց համար պատվաստումային օրեր կսահմանվեն:

Leave a comment