Թրամփը Ծինփինի համար կխախտի 60 տարի պահպանվող արարողակարգը

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Financial Times-ը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անձամբ կդիմավորի Չինաստանի նախագահ Սի Ծինփինին «Էնդրյուս» ռազմակայանում՝ խախտելով շուրջ 60 տարի պահպանվող արարողակարգը։

«Սա առաջին դեպքը կլինի, երբ ԱՄՆ գերագույն գլխավոր հրամանատարն անձամբ կդիմավորի որևէ համաշխարհային առաջնորդի այդ ռազմակայանում այն ժամանակից ի վեր, երբ 1962 թվականին օդանավակայանի թռիչքուղում Մեծ Բրիտանիայի վարչապետ Հարոլդ Մաքմիլանին դիմավորեց Ջոն Քենեդին»,- նշվում է հոդվածում։

Թերթն ընդգծում է, որ այս քայլը կվկայի խորին հարգանքի մասին։

Leave a comment