Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև նոր հանդիպման վերաբերյալ դեռևս կոնկրետ մանրամասներ չկան, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Բարձր մակարդակի որևէ հանդիպման վերաբերյալ դեռևս կոնկրետություն չկա։ Ինչ վերաբերում է ռուս-ամերիկյան հանդիպմանը, ապա նախագահը բաց է դրա համար։ Նախագահներ Պուտինն ու Թրամփն իրենց հեռախոսազրույցներում իսկապես միշտ ընդգծում են անհրաժեշտության դեպքում պատշաճ ժամանակին ևս մեկ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամությունը»,- լրագրողներին ասել է Պեսկովը։