Քաղաքականություն
23.09.2026 | 13:00
Ադրբեջանում Ֆրանսիայի օգտին լրտեսության մեջ մեղադրվող Մարտին Ռայանին ներում է շնորհվել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրա անունը ներառված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից մի շարք դատապարտված անձանց ներում շնորհելու մասին հրամանագրում։
Նշենք, որ Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանը Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի՝ 2026 թվականի մարտի 16-ի որոշմամբ դատապարտվել էր 10 տարվա ազատազրկման։
Ալիևի այս քայլը տեղի է ունենում ռուս գործարարներ Ալիշեր Ուսմանովին և Միխայիլ Ֆրիդմանին պատժամիջոցների ցուցակից հանելու՝ ԵՄ-ի որոշման ֆոնին։
Ավելի վաղ միջազգային լրատվամիջոցները հայտնել էին, որ Փարիզը ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող Ֆրանսիայի քաղաքացիներին ազատ արձակելու գործարքի մաս։
Euronews-ի տվյալներով՝ Ուզբեկստանի և Ֆրանսիայի իշխանությունները կուլիսային պայմանավորվածություն են ձեռք բերել, որի համաձայն՝ Ուսմանովին կհանեն պատժամիջոցների ցանկից՝ Ֆրանսիայի երկու քաղաքացու ադրբեջանական բանտից ազատ արձակելու դիմաց։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի