Այսօր՝ սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում կկայանա TRIPP նախագծի վերաբերյալ ԱՄՆ-ը միջոցառում։ Այս մասին X-ի իր էջում գրել է «Ազատություն» ռադիոկայանի Վաշինգտոնի ավագ թղթակից Ալեքս Ռաուֆօղլուն, ով լուսաբանում է ԱՄՆ արտաքին քաղաքականության հետ կապված հարցերը։
«ԱՄՆ-ը պատրաստվում է հայտարարել Անդրկասպյան ձեռնարկությունների հիմնադրամի (Trans-Caspian Enterprise Fund) ստեղծման մասին՝ TRIPP-ի ինստիտուցիոնալ զարգացման հաջորդ քայլի հետ մեկտեղ։ Միջոցառմանը, ինչպես սպասվում է, կմասնակցեն ավելի քան 40 ընկերությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի, Ադրբեջանի և Կենտրոնական Ասիայի «C5» երկրների ներկայացուցիչները»,- գրել է թղակիցը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ը կառավարությունը կրկնապատկել է TRIPP+ առևտրային հիմնադրամի միջոցները՝ 201 միլիոն դոլարից հասցնելով 402 միլիոնի: Այդ մասին նշված էր ամերիկյան կառավարության պետական ծախսերի կայքէջը: