Երեխաների իրավունքների պաշտպանությունը մարդու իրավունքների համակարգի առաջնահերթ ոլորտներից է և չի կարող դիտարկվել որպես երկրորդական ուղղություն. Մանասյանը հանդիպել է «Վորլդ Վիժն» Բրյուսելի և ԵՄ ներկայացուցչության տնօրենի հետ

Բրյուսել կատարած աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 23-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հանդիպել է «Վորլդ Վիժն» Բրյուսելի և ԵՄ հետ կապերի տնօրեն Սեսիլ Պիշոնի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանության, խոցելի վիճակում գտնվող խմբերի իրավունքների արդյունավետ երաշխավորման, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր։

Անահիտ Մանասյանը խոսել է երեխաների իրավունքների ապահովման ոլորտում ՄԻՊ հաստատության կողմից իրացվող մեթոդների, այդ թվում` ՄԻՊ առընթեր` երեխաների իրավունքների հարցերով զբաղվող հասարակական խորհրդի մասին:

Պաշտպանն ընդգծել է, որ երեխաների իրավունքների պաշտպանությունը մարդու իրավունքների համակարգի առաջնահերթ ոլորտներից է և չի կարող դիտարկվել որպես երկրորդական ուղղություն:

Կողմերը կարևորել են փորձի փոխանակումն ու հետագա համագործակցության զարգացումը։

Մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment