Իրան-ԱՄՆ հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ են տեղի ունեցել Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակներում՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի և ԱՄՆ նախագահի բանակցողների՝ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի և նախագահի փեսայի՝ Ջարեդ Քուշների միջև։
Բանակցությունների հիմնական թեման Վաշինգտոնի և Թեհրանի միջև հնարավոր համաձայնության հասնելու ուղու որոնումն էր։
Բանակցությունների հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ դրանք տևել են մոտ երեք ժամ, և հանդիպումն անցել է «շատ լավ»։
«Այժմ նրանց համար մեծ ներուժ կա համաձայնության գալու համար», – ասել է Թրամփը։ Նա նշել է, որ իր կարծիքով՝ Թեհրանն այժմ կանգնած է երկու տարբերակի առջև՝ հետագա սրացում կամ համաձայնություն Վաշինգտոնի հետ։ ԱՄՆ նախագահը հնարավոր է համարել, որ Իրանի հետ հակամարտությունը կարող է ավարտվել մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները:
Իրանի պետական հեռուստաընկերությունը, իր հերթին, պարզաբանել է, որ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտկոֆի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Թեհրանի պայմանները` վերացնել ծովային շրջափակումը և ապաշրջափակել սառեցված ակտիվները, ինչպես նաև դադարեցնել պատերազմը դիմադրության բոլոր ճակատներում:
ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ին սկսեցին հարվածներ հասցնել Իրանում գտնվող օբյեկտներին, ինչին իրանական կողմը պատասխանեց սեփական հարվածներով։ Ներկայումս հակամարտությունը մնում է չկարգավորված։