Սեպտեմբերի 10-ին հերթական վիճաբանություն-ծեծկռտուքն է տեղի ունեցել Արարատի մարզում։ Այդ օրը ժամը 23:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Արտաշատ խոշորացված համայնքի Դիտակ բնակավայրում գործող «Հրաշք այգի» ռեստորանային համալիրում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է, ու համայնքային ոստիկանները նաև կանխել են վիճաբանության մասնակիցների միջև ծեծկռտուքի հետագա զարգացումը, որը հնարավոր է ավելի վատ հետևանքներ ունենար, քանի որ մասնակիցներից մի քանիսը եղել են ոչ սթափ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արտաշատի համայնքային ոստիկանները պարզել են, որ ժամը 23:00-ի սահմաններում նշված ռեստորանային համալիրի 6-րդ սրահի հաճախորդները ռեստորանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ տեսանկարահանում կատարելու հարցի շուրջ վիճաբանել են նույն ռեստորանի մյուս հաճախորդների հետ՝ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձանց մեծ մասին համայնքային ոստիկանները տաք հետքերով հայտնաբերել ու խուլիգանություն կատարելու կասկածանքով տեղափոխել են ոստիկանության Արտաշատի բաժին։
Բաժին են հրավիրվել նաև նշված ռեստորանի մի քանի աշխատակիցներ, ովքեր կատարվածի մասին բանավոր հաղորդումներ են ներկայացրել։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: