Իրանի ավիաընկերությունների թռիչքները դեպի Ադրբեջան դադարեցվել են պատժամիջոցների պատճառով

Բաժանորդագրվել

Սեպտեմբերի 22-ից դեպի Ադրբեջան իրանական ավիաընկերությունների չվերթերը դադարեցնելու մասին որոշումն ընդունվել է՝ չնայած այն բանին, որ ավելի վաղ որոշ փոխադրողներ (օրինակ՝ Iran Air-ը) հայտարարել էին դրանք ըստ ժամանակացույցի շարունակելու ծրագրերի մասին:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik. Իրանի ավիացիոն ոլորտի նկատմամբ ԱՄՆ-ի նոր խիստ պատժամիջոցների ֆոնին Բաքուն ևս, ինչպես ավելի վաղ Վրաստանը, դադարեցրել է իրանական ավիաընկերությունների թռիչքները դեպի Ադրբեջան:

Այսօրվանից դեպի Ադրբեջան իրանական ավիաընկերությունների չվերթերը դադարեցնելու մասին որոշումն ընդունվել է՝ չնայած այն բանին, որ ավելի վաղ որոշ փոխադրողներ (օրինակ՝ Iran Air-ը) հայտարարել էին դրանք ըստ ժամանակացույցի շարունակելու ծրագրերի մասին:

Ինչպես արդեն հաղորդվել Է, ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ընդլայնել է պատժամիջոցները իրանական ավիափոխադրողների և արտերկրում նրանց գործունեությանը աջակցող ընկերությունների նկատմամբ:

Վրաստանը նախօրեին դադարեցրել էր իրանական ավիաընկերությունների չվերթերի ընդունումն ու ուղարկումը՝ հայտարարելով միջազգային պատժամիջոցների ռեժիմին հետևելու մասին:

Leave a comment