ԱՄՆ-ը, Գրենլանդիան և Դանիան ստորագրել են կղզու անվտանգության վերահսկման մասին համաձայնագիր

Բաժանորդագրվել

Արարողությանը մասնակցել են ԱՄՆ նախագահը, Դանիայի և Գրենլանդիայի վարչապետները:

ԱՄՆ-ը, Դանիան և Գրենլանդիան ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում համաձայնագիր են ստորագրել կղզու անվտանգության վերահսկողության մասին։ Տեղեկությունը հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Արարողությանը մասնակցել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը և Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը:

Թրամփի հավաստմամբ՝ համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ-ն վերահսկողություն կստանա կղզու անվտանգության նկատմամբ՝ առանց որևէ ֆինանսական ծախսերի, իսկ Պենտագոնն անմիջապես կսկսի խոշոր ռազմական զորախմբի տեղակայումը կղզում: Թրամփը նշել է, որ գործարքն անժամկետ է։

Մեկնաբանելով պայմանավորվածությունները՝ ԱՄՆ պետքարտուղար Ռուբիոն, հայտարարել է, որ Գրենլանդիայում ամերիկյան ռազմական ներկայությունը կդառնա ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության առաջին գիծը, քանի որ երկրի տարածքին ցանկացած հավանական հրթիռային հարված կհասցվի Արկտիկայով:

Leave a comment