Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը և խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում են ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դեվիդ Ալենի հետ։
Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության փոխանցմամբ՝ աշխատանքային զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան երկկողմ համագործակցության օրակարգին, միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարներին, ինչպես նաև Հարավային Կովկասում տեղի ունեցող տարածաշրջանային վերջին զարգացումներին ու անվտանգային մարտահրավերներին։