https://arm.sputniknews.ru/20260923/pentagvony-2024-tvakanin-ktruk-avelacrel-e-hajastani-razmakan-finansavvorumy-107177407.html
Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումը
Պենտագոնը 2024 թվականին կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումը
Sputnik Արմենիա
Պենտագոնի փոխղեկավարի օգնականն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է գործի դնել իր ծրագրերի ողջ ներուժը՝ աջակցելու Հայաստանի զինված ուժերի… 23.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-23T09:10+0400
2026-09-23T09:10+0400
2026-09-23T09:10+0400
ամն
հայաստան
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0d/82950731_0:84:1600:984_1920x0_80_0_0_d6cbf6908c2825912bee6ffe6f0850d8.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. 2024 ֆինանսական տարում ԱՄՆ-ն կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումը, իսկ ընդհանուր առմամբ 2002 թվականից ի վեր հատկացվել է ավելի քան 60 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարության տվյալները։Անցած շաբաթ Պենտագոնի փոխղեկավարի օգնական Էնդրյու Լումիսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է օգտագործել իր ծրագրերի ողջ ներուժը՝ աջակցելու Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին:Պենտագոնի վիճակագրության համաձայն՝ ֆինանսավորումը զգալիորեն աճել է 2024 ֆինանսական տարում։ Այն ժամանակ ԱՄՆ-ն Հայաստանին ավելի քան 8,1 միլիոն դոլար է տրամադրել։ 2023-ին այդ գումարը կազմել է ընդամենը մոտ 16 հազար դոլար, իսկ 2022-ին՝ մոտ 1,3 միլիոն։ 2025 թվականի տեղեկությունները դեռ չեն հրապարակվել։Նույն՝ 2024 թվականի դեկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության առաջնահերթություններ էր համարել ինչպես ՀՀ ԶՈւ վերափոխման իրականացմանն ուղղված, այնպես էլ ԱՄՆ ԶՈւ-ի հետ փոխգործակցության մակարդակի բարձրացմանը միտված ուղղությունները։Մոսկվան թերահավատորեն է գնահատում նման մերձեցման հեռանկարները։ Հունիսին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ամերիկյան առաջնահերթությունները փոխվելու կամ ԱՄՆ-ի «ախորժակը կորցնելու» դեպքում Վաշինգտոնը կարող է առանց այլևայլության կասեցնել Հայաստանի հետ պայմանավորվածությունները։
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0b/0d/82950731_89:0:1512:1067_1920x0_80_0_0_3d6a7238150ac6dedc9909bbd90ac2c8.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
ամն, հայաստան, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Բաժանորդագրվել
Պենտագոնի փոխղեկավարի օգնականն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մտադիր է գործի դնել իր ծրագրերի ողջ ներուժը՝ աջակցելու Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին:
ԵՐԵՎԱՆ, 23 սեպտեմբերի – Sputnik. 2024 ֆինանսական տարում ԱՄՆ-ն կտրուկ ավելացրել է Հայաստանի ռազմական ֆինանսավորումը, իսկ ընդհանուր առմամբ 2002 թվականից ի վեր հատկացվել է ավելի քան 60 միլիոն դոլար: Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ԱՄՆ կառավարության տվյալները։
Անցած շաբաթ Պենտագոնի փոխղեկավարի օգնական
Էնդրյու Լումիսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մտադիր է օգտագործել իր ծրագրերի ողջ ներուժը՝ աջակցելու Հայաստանի զինված ուժերի բարեփոխումներին:
«Հայաստանին ամերիկյան ռազմական օգնությունը Foreign Military Financing (FMF) ծրագրով սկսվել է դեռևս 2002 թվականից։ Ընդհանուր առմամբ, մինչև 2024 ֆինանսական տարին Հայաստանի համար ամերիկյան ռազմական ֆինանսավորման համախառը ծավալը գերազանցել է 60 միլիոն դոլարը», – ասվում է հրապարակման մեջ։
Պենտագոնի վիճակագրության համաձայն՝ ֆինանսավորումը զգալիորեն աճել է 2024 ֆինանսական տարում։ Այն ժամանակ ԱՄՆ-ն Հայաստանին ավելի քան 8,1 միլիոն դոլար է տրամադրել։ 2023-ին այդ գումարը կազմել է ընդամենը մոտ 16 հազար դոլար, իսկ 2022-ին՝ մոտ 1,3 միլիոն։ 2025 թվականի տեղեկությունները դեռ չեն հրապարակվել։
Հայաստանը 2023-2024 թվականների ընթացքում ստացել է մոտ 18 միլիոն դոլար։ 2025 թվականի հունվարին Պետդեպարտամենտը տեղեկացրել էր, որ այդ գումարն ուղղվել է FMF-ի շրջանակներում մի շարք նախագծերի, այդ թվում՝ զինծառայողների պատրաստման ազգային ուսումնական կենտրոնի զարգացմանը։ Այս ծանուցումից մեկ ամիս առաջ Պենտագոնի ղեկավարը հայտնել էր, որ համապատասխան նպատակների համար միջոցները հատկացվել են նախորդ երկու տարիների ընթացքում:
Նույն՝ 2024 թվականի դեկտեմբերին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության առաջնահերթություններ էր համարել ինչպես ՀՀ ԶՈւ վերափոխման իրականացմանն ուղղված, այնպես էլ ԱՄՆ ԶՈւ-ի հետ փոխգործակցության մակարդակի բարձրացմանը միտված ուղղությունները։
Մոսկվան թերահավատորեն է գնահատում նման մերձեցման հեռանկարները։ Հունիսին Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ ամերիկյան առաջնահերթությունները փոխվելու կամ ԱՄՆ-ի «ախորժակը կորցնելու» դեպքում Վաշինգտոնը կարող է առանց այլևայլության կասեցնել Հայաստանի հետ պայմանավորվածությունները։