ՀՀ-ն ու Չինաստանը միջազգային ճանապարհային փոխադրումների համաձայնագիր են ստորագրել

Հայաստանի և Չինաստանի կառավարությունները համաձայնագիր են ստորագրել ուղևորների և բեռների միջազգային ճանապարհային փոխադրումների մասին, հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։

Հայաստանի կառավարության անունից փաստաթուղթը ստորագրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը։

Ստորագրված համաձայնագրով կարգավորվում են Հայաստանի և Չինաստանի միջև արտաքին առևտրային կապերի զարգացմանը նպաստող հուսալի և բարձր արդյունավետությամբ միջազգային ճանապարհային փոխադրումները։

Քրիստինե Ղալեչյանն ընդգծել է, որ Հայաստանի և Չինաստանի միջև ուղևորների ու բեռների միջազգային ավտոմոբիլային փոխադրումների վերաբերյալ ստորագրված համաձայնագիրը ևս մեկ կարևոր քայլ է տրանսպորտի ոլորտում երկկողմ համագործակցության խորացման և փոխկապակցվածության ամրապնդման ուղղությամբ։

Համաձայնագրի ստորագրումը կարևոր քայլ է դարձել նաև Հայաստանի և Չինաստանի միջև ռազմավարական գործընկերության գործնական իրականացման ուղղությամբ։

Leave a comment