Արեգնազ Մանուկյանի կալանքի ձևը փոխվել է, բայց ռեժիմը խստացվել է․ փաստաբան

https://arm.sputniknews.ru/20260922/aregnaz-manukjany-kalanqi-dzevy-pvokhvel-e-bajc-rezhimy-khstacvel-e-pastaban-107159131.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/0d/105740047_59:0:1482:1067_1920x0_80_0_0_e18e446096d71a9e02b5133221e1f1ca.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արեգնազ մանուկյան, տաթևիկ սողոյան

հայաստան, արեգնազ մանուկյան, տաթևիկ սողոյան

Բաժանորդագրվել

Պաշտպանական կողմը պատրաստվում է բողոքարկել տնային կալանքի որոշումը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի – Sputnik․ «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի կալանքի ձևը փոխվել է, սակայն միաժամանակ ռեժիմը խստացվել է։ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց պաշտպան Տաթևիկ Սողոյանը։

Քիչ առաջ վաղ հայտնի դարձավ, որ դատարանը, Ջոն Հայրապետյանի նախագահությամբ, որոշել է Մանուկյանի կալանքը փոխարինել տնային կալանքով։

«Նախորդ կալանքի որոշմամբ դատարանը շփման որևէ սահմանափակում չէր արձանագրել։ Ինչ-ինչ պատճառներով դատարանն այսօր որոշեց տնային կալանք, բայց սահմանափակեց շփումները»,- նշեց Սողոյանը։

Նրա խոսքով՝ պատգամավորներին ևս թույլ չի տրվում շփվել Արեգնազ Մանուկյանի հետ, քանի որ դատարանը դա համարել է խնդրահարույց։

Տնային կալանքը սահմանվել է 3 ամսով, որը պաշտպանական կողմը բողոքարկելու է։

«Մենք համարում ենք, որ առհասարակ հանցանք, հիմք չկա, որովհետև այդ քրեական գործում չկա որևէ ապացույց»,- նշեց Սողոյանը։

Հաջորդ դատական նիստը նշանակված է հոկտեմբերի 9-ին։

Հիշեցնենք` հուլիսի 9-ի վաղ առավոտյան իրավապահները ներխուժեցին Արեգնազ Մանուկյանի տուն և ձերբակալեցին նրան։ Ավելի ուշ ՔԿ–ն հայտարարեց, որ Մանուկյանը մեղադրվում է պետական գաղտնիք հրապարակելու մեջ։ Նույն օրը նա 2 ամսով կալանավորվեց։

Leave a comment