Աշխարհն անշրջելիորեն շարժվում է դեպի բազմաբևեռ համակարգ, սակայն այն կարող է հանգեցնել հետագա մասնատվածության. Գուտերեշ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Աշխարհն անշրջելիորեն շարժվում է դեպի բազմաբևեռ համակարգ, սակայն այդ գործընթացը կարող է հանգեցնել հետագա մասնատվածության։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ։

«Մենք ակնհայտորեն շարժվում ենք դեպի բազմաբևեռ աշխարհ, և այդ տեղաշարժն անշրջելի է։ Սակայն բազմաբևեռությունը կարող է տարբեր ձևեր ընդունել։ Հնարավոր սցենարներից մեկը մասնատվածությամբ և գործարքային մոտեցմամբ բնորոշվող աշխարհն է», — նշել է Գուտերեշը։

Նրա խոսքով՝ նման աշխարհին բնորոշ կլինեն աճող լարվածությունն ու անվստահությունը, մասնատված շուկաները, թուլացած ինստիտուտներն ու նվազած համագործակցությունը, որոնցում գերիշխող կլինեն «զրոյական գումարով» խաղի տրամաբանությամբ (երբ մեկի շահը մյուսի կորուստն է)։ Գուտերեշը կարծում է, որ շատ առումներով աշխարհն այսօր հենց այդ ուղղությամբ է ընթանում։

Leave a comment