ՊՆ-ն պարզաբանում է՝ ինչու է զորամասի հրամանատարը նախարարին ներկայացել սպորտային համազգեստով
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ սոցցանցերի որոշ օգտատերեր իրազեկ չլինելու պատճառով քննարկում են զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ՀՀ պաշտպանության նախարարին ներկայանալը, հարկ ենք համարում տեղեկացնել, որ զինված ուժերում առավոտյան մարմնամարզության ժամանակ սպաները և այն պայմանագրային զինծառայողները, որոնք ղեկավարում են մարմնամարզության գործընթացը, հագնում են սպորտային համազգեստ (այս կարգը գործում է երկու տասնամյակ ու ավելի և նորություն չէ ՀՀ բանակում), գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։
«Ավելին, հրամանատարը նշված օրը նաև զորամասի ամենօրյա գործունեության շուրջօրյա վերահսկող խմբի ավագն է եղել, առաջնորդվել է սահմանված կարգով և կարգի որևէ խախտում թույլ չի տվել»,-գրել է Թորոսյանը։