ՊՆ-ն պարզաբանել է զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ներկայանալու հանգամանքը

Սոցցանցերում քննարկվում է զորամասի հրամանատարի՝ սպորտային համազգեստով ՀՀ պաշտպանության նախարարին ներկայանալու դեպքը։ ՀՀ պաշտպանության նախարարությունից պարզաբանել են, որ զինված ուժերում առավոտյան մարմնամարզության ժամանակ սպաները, ինչպես նաև այն պայմանագրային զինծառայողները, որոնք ղեկավարում են մարմնամարզության գործընթացը, կրում են սպորտային համազգեստ։

Ըստ նախարարության՝ համապատասխան կարգը ՀՀ զինված ուժերում գործում է ավելի քան երկու տասնամյակ և նորություն չէ։

ՊՆ-ի փոխանցմամբ՝ տվյալ օրը զորամասի հրամանատարը նաև զորամասի ամենօրյա գործունեության շուրջօրյա վերահսկող խմբի ավագն է եղել։

«Առաջնորդվել է սահմանված կարգով և կարգի որևէ խախտում թույլ չի տվել»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ։

ՊՆ-ն նշում է, որ սոցցանցերի որոշ օգտատերերի քննարկումները պայմանավորված են համապատասխան կարգի վերաբերյալ իրազեկվածության պակասով։

Leave a comment