Բռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանն ապահովել է Հայաստանի առաջին մեդալը Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)

Էլիդա Քոչարյանը (65 կգ) ապահովել է Հայաստանի առաջին մեդալը (առնվազն բրոնզ) Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում։

Քառորդ եզրափակիչում Էլիդան հաղթել է ռումինացի Անդրա Նիկոլետային՝ մենամարտն ավարտելով ժամանակից շուտ՝ երկրորդ ռաունդում։ Սա Քոչարյանի երրորդ հաղթանակն է մրցաշարում և երկրորդը՝ վաղաժամկետ ավարտով։

Սեպտեմբերի 23-ին կայանալիք կիսաեզրափակիչում Էլիդա Քոչարյանը կմրցի Ռուսաստանը ներկայացնող Ազալիա Ամինեւայի հետ։

 

Leave a comment