Սև ծովով հացահատիկի մատակարարումները զգալիորեն բարդացել են․ Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Կրեմլը հայտարարել է, որ Սև ծովով հացահատիկի տեղափոխման հետ կապված իրավիճակը զգալիորեն բարդացել է Կիևի պատճառով, իսկ Ռուսաստանը մատակարարումները վերահասցեագրում է այլընտրանքային ուղիների և այլ գնորդների։

«Սև ծովով հացահատիկի տեղափոխման հետ կապված իրավիճակը զգալիորեն բարդանում է։ Սա պայմանավորված է ուկրաինական կողմի գործողություններով»,- երեքշաբթի օրը լրագրողներին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Անկարայի նախաձեռնությունը՝ դադարեցնելու Սև ծովում նավերի վրա հարվածները՝ հիմնականում հացահատիկի տեղափոխումը հեշտացնելու համար։

«Ինչ վերաբերում է ռուսական հացահատիկին, նախագահի հանձնարարությամբ ապահովվում են այլընտրանքային ուղղություններով տեղափոխման ուղիներ»,- հայտարարել է Պեսկովը։

Leave a comment