Վաղարշապատում ձերբակալությունների «քավորը» Մեխակյանն է – ԳՈԼՈՍ ԱՐՄԵՆԻԻ

«Հրապարակ» թերթը գրում է. «Վաղարշապատում երեկ տեղի ունեցած խուզարկությունների և 10 հոգու ձերբակալության «քավորը», ըստ մեր աղբյուրի, նորընտիր համայնքապետ Արգիշտի Մեխակյանն է։

Ավագանու ամենամեծ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանի թիմակիցների ձերբակալության հիմքում թեպետ դրել են նոյեմբերի 16-ի ընտրություններին «մարդկանց ուղղորդելու» մեղադրանքներ, սակայն պարզ է, որ նախընտրական բռնաճնշումներ են սկսել` ընդդիմության աչքը վախեցնելու նպատակով։

Ասում են՝ Մեխակյանն է ղեկավարությանը համոզել, որ հիմիկվանից պետք է զբաղվել ընդդիմադիրներով` թույլ չտալ, որ ընտրություններին ընդառաջ ակտիվանան, պետք է բնում խեղդել ամեն ակտիվություն, և ինքն էլ է գործի անցել՝ համայնքի ընդդիմադիրների հետևից է ընկել՝ պահակից մինչև ուսուցիչ, հայտնաբերում է և հարցերը լուծում։

Մեր տեղեկություններով, Սևակ Խաչատրյանի «Առաջ» կուսակցությունը մտնելու է Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած դաշինքի մեջ, ու նաև սա է այս ձերբակալությունների պատճառը:

News.am

Leave a comment