Խորեն Ծատուրյանը՝ պարածանրամարտի երիտասարդների աշխարհի չեմպիոն

Բահրեյնում ընթացող պարածանրամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Խորեն Ծատուրյանը մինչև 65 կգ քաշային կարգում փայլուն ելույթ ունեցավ և նվաճեց երիտասարդների աշխարհի չեմպիոնի տիտղոսը։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն։

«Խորենը գերազանց կատարել է իր երեք մրցափորձերը՝ հաջորդաբար բարձրացնելով 145, 148 և 149 կգ ծանրաձողերը։

Այսպիսով՝ մեր մարզիկը կանգնեց պատվո հարթակի ամենաբարձր աստիճանին՝ դառնալով աշխարհի չեմպիոն»,- ասվում է հաղորդագրությունում

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հայաստանի հավաքականին առաջին ոսկե մեդալն է պարգևել Գավառի ներկայացուցիչ Աննա Խաչատրյանը։

Leave a comment