«Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որ այս հարցն օրակարգ բերեցիք, որովհետեւ սա լավ հնարավորություն էր Հակոբ Մովսեսի նման մտավորականին մի քանի ժամ լսելու համար։ Կարծում եմ՝ մեր հայրենակիցներն էլ դրանից մեծ բավականություն ստացան։ Եվ նաեւ լավ առիթ էր եւս մեկ անգամ համոզվելու համար, թե մենք ինչ ճիշտ ընտրություն ենք կատարել ժամանակին՝ պարոն Հակոբյանին ընտրելով ՀՌՀ անդամ։ Բայց մյուս կողմից էլ տհաճ է այս ամենը, որովհետեւ եթե նայում ենք՝ ով ում ինչի համար է այստեղ փորձում դատել, մարդու մոտ կարա կոնգնիտիվ դիսոնանս առաջացնի»,- ԱԺ նստաշրջանում ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի (Հակոբ Մովսես) լիազորությունները դադարեցնելու նախագծի քննարկման ժամանակ ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։
Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը ներկայացրել է Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու նախագիծ։ Ընդդիմադիր պատգամավորները գտնում են, որ Հակոբ Մովսեսը խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները՝ քաղաքական գնահատակններ հնչեցնելով ՀՅԴ հասեցին։
Թունյանը նշեց․ «Երեկվանից ես չտեսա որեւէ բան, որի համար պարոն Հակոբյանը պիտի իր լիազորությունները վայր դնի։ Դուք շեշտում եք պետական ինստիտուտների մասին, խոսում եք քաղաքական չեզոքության մասին, ձեր գլխավոր խնդիրը էն է, որ դուք անկեղծ չեք, երբեք անկեղծ չեք եղեք։ Տարբեր ժամանակներում պետական ինստիտուտների դերակատարությունն աղավաղվում է, ով ինչ ասես, խոսում է, ոչ մի բան ձեզ չի հետաքրքրում, հենց հերթը հասնում է ձեզ, էդ ժամանակ դուք որոշում եք, որ հանկարծ պիտի պետական ինստիտուտների անկախության ու անկողմնակալության մասին մտածեք։ Օրինակ՝ երբ Սահմանադրությունն ասում է՝ եկեղեցին պետությունից անջատ է, դուք հազար ու մի իրավական սողանցք եք գտնում, որ ապացուցեք, որ էն ամենը, ինչ կատարվել է, դա լրիվ օրենքի շրջանակներում է։ Այսինքն՝ մարդիկ եկեղեցու անունից շարժում են սկսում, վարչապետի թեկնածու են առաջադրում, ռազմական հեղաշրջման կոչ են անում, հայտարարում են, որ էդ ամենն արվում է կաթողիկոսի օրհնությամբ, եկեղեցին ձեր համար էս դեպքում ինստիտուտ չէ։ Բայց երբ հերթը հասել է ձեր կուսակցությանը, էդ ժամանակ պիտի դիտարկեք, թե ով ինչ է անո՞ւմ»։
Մանրամասները՝ տեսանյութում.
Թունյանը հավելեց․ «Այս ամենը ինձ հիշեցնում մի հետաքրքիր անեկդոտ, մի չքավոր ու անտեսված մարդն է լինում, մի օր գիշերը դուռը ծեծում են, հարցնում է՝ ո՞վ է, ասում է՝ մարդակերն է, եկել եմ քեզ ուտելու։ Ասում է՝ հենց հերթը հասավ ուտելուն, հիշեցի՞ք, որ մարդ եմ։ Այսինքն՝ հենց ձեզ պետք է լինում, դուք հիշում եք, որ կան պետական ինստիտուտներ, կա չեզոքություն, դուք հիշում եք, որ պատգամավոր եք»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: