Արևմուտքը փորձում է ամրապնդել իր ազդեցությունը Հարավային Կովկասում. ՀԱՊԿ շտաբի պետ

Քաղաքականություն

12.02.2026 | 13:17

Արևմտյան երկրները փորձում են ամրապնդել իրենց ազդեցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

«Հատկապես մտահոգություն է առաջացնում Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, որը բնութագրվում է հին, չլուծված հակասությունների և նոր աշխարհաքաղաքական մարտահրավերների համադրությամբ։ Սա մեծապես պայմանավորված է Արևմտյան երկրների կողմից Հարավային Կովկասում իրենց ազդեցությունն ամրապնդելու փորձերով»,- նշել է նա։

Խոսելով Կենտրոնական Ասիայի մասին՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետն ասել է, որ Աֆղանստանում գործող բազմաթիվ միջազգային ծայրահեղական և ահաբեկչական խմբավորումները բացասաբար են անդրադառնում տարածաշրջանի կայունության և անվտանգության վրա։ Սերդյուկովի խոսքով՝ սա ստեղծում է հարակից տարածքներ ահաբեկչության արտահանման իրական սպառնալիք։

«Դիվերսիոն արմատական ​​գաղափարախոսության տարածումը և թմրանյութերի ապօրինի շրջանառությունը շարունակում են մնալ լուրջ մարտահրավերներ։ Ընդհանուր առմամբ, կազմակերպության պատասխանատվության գոտում իրավիճակը  պահպանում է լարվածությունը  և անկանխատեսելի բնույթը։ Միջազգային հարաբերությունների շարունակական հետընթացի պայմաններում՝ հակամարտության հավանականությունը միայն կաճի»,- ասել է նա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment