Քաղաքականություն
22.09.2026 | 13:14
Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մարիաննա Ղահրամանյանը և Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել են առաջիկա ՏԻՄ ընտրություններին։
Լրագրողի այն հարցին, թե ինչու է «Ուժեղ Հայաստան»-ը որոշել թեկնածու առաջադրել միայն Ստեփանավանում, և արդյոք դա պայմանավորված է թեկնածուների պակասով կամ այն հանգամանքով, որ «հնարավոր չէ գումար բաժանել», ինչպես իշխանության ներկայացուցիչներն են ասում, Ղահրամանյանը պատասխանեց, որ ընտրակաշառքի մասին իշխանությունների տարածած թեզերը հորինված միֆեր են։
Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ևս հաստատեց Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան»-ի մասնակցությունը՝ նշելով, որ ընդդիմադիր դաշտի ընդհանուր մասնակցության արդյունքում իշխող ուժը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։
«Մենք վստահ ենք, որ ընդհանուր առմամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը մեծ փորձություն է սպասվելու։ Մյուս համայնքների մասով ընտրություններին մոտ կուսակցության համապատասխան մարմինների նիստում որոշում կկայացվի, թե ինչ ձևաչափով ենք մասնակցում»,- եզրափակեց Աբրահամյանը։
Մանրամասները` տեսանյութում։
Նարեկ Կիրակոսյան