ԱՌԱՋԻԿԱ 5 ՕՐՎԱ ԵՂԱՆԱԿԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ (22-27.09.2026թ.)
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Սեպտեմբերի 22-27-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Երևան քաղաքում՝
Սեպտեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում`
Սեպտեմբերի 22-ին, 25-27-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Սեպտեմբերի 23-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով, սեպտեմբերի 25-26-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով։
Երևան քաղաքի սեպտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ
Օդի առավելագույն ջերմաստիճան 33.8°C (2017թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճա 3.4°C (1987թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 19.0°C