ԱՄՆ նախագահական միջոցառումները լուսաբանող լրատվական խմբում ընդգրկված ամերիկյան առաջատար հեռուստաալիքները հրաժարվել են տեսանյութեր տրամադրել Դոնալդ Թրամփի մասնակցությամբ իրադարձություններից։ Արդյունքում՝ սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում նախատեսված ելույթի նախօրեին ԱՄՆ նախագահը մնացել է առանց պաշտոնական հեռուստատեսային լրատվախմբի (pool) լուսաբանման, հայտնում է BBC-ն։
-
Բոյկոտի ընթացքը. Ռոտացիոն ցուցակով նկարահանումները պետք է ապահովեր CNN-ը, որը հրաժարվել է աշխատել։ Խմբի մյուս չորս հեռուստաընկերությունները՝ Fox News-ը, ABC-ն, NBC-ն և CBS-ը, նույնպես հրաժարվել են փոխարինել CNN-ին։
-
Բոյկոտի պատճառը. Սեպտեմբերի 18-ին Թրամփը որոշել էր արգելել CNN-ին, MS NOW-ին և POLITICO-ին աշխատել Սպիտակ տանը՝ նրանց մեղադրելով իր վարչակազմի գործունեությունը բացասական լուսաբանելու մեջ։
-
Համերաշխության դիրքորոշում. Թեև մյուս ալիքների վրա արգելքը չի տարածվել, նրանք հայտարարել են, որ ի նշան գործընկերների հետ համերաշխության չեն լուսաբանի նախագահի գործունեությունը, քանի դեռ սահմանափակումները հանված չեն։
Ինչու է դա կարևոր Ամերիկյան լրատվամիջոցների այս աննախադեպ միասնական քայլն ի ցույց է դնում Սպիտակ տան և մամուլի միջև լարվածության նոր ալիքը։ Միևնույն ժամանակ, CNN-ը, MS NOW-ն և POLITICO-ն արդեն դատական հայց են ներկայացրել Թրամփի վարչակազմի դեմ՝ պահանջելով վերականգնել իրենց լրագրողների մուտքը Սպիտակ տուն։