Արման Ծառուկյանը հայտնել է՝ երբ է ցանկանում անցկացնել տիտղոսային մենամարտը

Արման Ծառուկյանը հայտնել է՝ երբ է ցանկանում անցկացնել տիտղոսային մենամարտը

Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի  տելեգրամ ալիքին։

Խառը մարտարվեստների (MMA) թեթեւ քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) նշել է, թե երբ կցանկանար անցկացնել տիտղոսային մենամարտը UFC-ում։

«Եթե ասեն, որ ես հայտնվեն դեկտեմբերին, հրաշալի կլիներ։ Ինձ մի երկու շաբաթ է պետք հանգստի համար։ Հետո ես պատրաստ կլինեմ»,- Ծառուկյանի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Լոս Անջելեսում տեղի ունեցած UFC 331 մրցաշարում Արման Ծառուկյանը պարտության էր մատնել UFC դասակարգման 10-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիին։

Leave a comment