«Աշխատանքային շաբաթը սկսում ենք լավ տրամադրությամբ։ Նախընտրական շրջանում ատելության խոսքի հոդվածով (քաղաքական հայացքների հիմքով) մեկ ամսով կալանավորված, այնուհետև՝ ծանրացուցիչ հանգամանքներով խուլիգանության հոդվածով մեղադրված Արտակ Ավետիսյանին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանը (դատավոր՝ Մ.Արամյան) արդարացրեց»,- գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Դատարանն արդարացրել է քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանին կոշտ քննադատած ու ոչ եթերային բառերով դիմած Արտակ Ավետիսյանին:
Փաշինյանի՝ երևանցիների հետ հանդիպման ընթացքում Շենգավիթի բնակիչ, գործարար Արտակ Ավետիսյանն ուղիղ եթերում հանդիմանել էր նրան: Դրանից կարճ ժամանակ անց ոստիկանները շտապել էին Ավետիսյանի տուն, ձերբակալել, խուզարկել տունը: