Սպիտակ տունը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի և մի շարք ամերիկյան ԶԼՄ-ների միջև հակամարտության ֆոնին գործարկել է TRUMP TV: The Essentials Station-ի առցանց հեռարձակումը։ «Դիտեք Թրամփի վարչակազմի գործունեության ժամանակահատվածի ամենակարևոր իրադարձությունները մեկ տեղում», — ասվում է Սպիտակ տան կայքում։ Հեռարձակման նկարագրությունում նշվում է, որ այն սկսվում է սեպտեմբերի 21-ին՝ տեղական ժամանակով ժամը 19:00-ին։ NEWS.am