Առաջիկայում հայկական շուկայում կհայտնվի WB Taxi ծառայությունը

Բաժանորդագրվել

Առաջիկա շաբաթների ընթացքում WB Taxi-ն աստիճանաբար կընդլայնի հասանելիությունը։

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի -Sputnik. Առաջիկայում հայկական շուկայում կհայտնվի նաև Wildberries-ի տաքսի (WB Taxi) և ուղևորափոխադրումների ծառայությունը։ Ինչպես հայտնում է ընկերությունը, առաջին փուլում ծառայությանը միանալու հատուկ հրավերներ կստանան Wildberries-ի աշխատակիցներն ու գործընկերները։

Օգտատերերը նաև կկարողանան ներբեռնել WB Taxi հավելվածը Google Play-ից և App Store-ից ու հայտ ներկայացնել սպասման ցուցակում ընդգրկվելու համար։ Առաջիկա շաբաթներին WB Taxi-ն աստիճանաբար կընդլայնի հասանելիությունը։

Նշենք, որ Հայաստանն արդեն չորրորդ երկիրն է, որտեղ հնարավոր է ուղևորություն պատվիրել WB Taxi-ի միջոցով։ Այս պահին WB Taxi-ն գործում է Ուզբեկստանում, Բելառուսում և Ղրղզստանում։

Հավելվածի միջոցով քարտով ուղևորությունների վճարման դեպքում օգտատերերին կտրամադրվեն բոնուսային միավորներ։ Հետագայում դրանք հնարավոր կլինի օգտագործել քարտով ուղևորությունների վճարման համար։

Leave a comment