Սեպտեմբերի 22–24-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 4–6 աստիճանով։ Քամին կլինի արևմտյան՝ 2–5 մ/վ արագությամբ, սակայն ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ մինչև 17–20 մ/վ։ Սեպտեմբերի 23-ին և 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Երևանում սեպտեմբերի 22-ի երեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +30-ից +32 աստիճանի սահմաններում։ Սեպտեմբերի 23–26-ը մայրաքաղաքում տեղումներ չեն սպասվում։
Արցախում սեպտեմբերի 22-ին սպասվում է արևոտ եղանակ, ցերեկը օդի ջերմաստիճանը կհասնի +28 աստիճանի։