Քաղաքականություն
22.09.2026 | 10:22
Ռուսաստանը ցանկանում է հավատալ, որ Հայաստանի քաղաքացիները կկարողանան օբյեկտիվորեն գնահատել եվրաինտեգրման վտանգները։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Ռուսաստանի ԱԳՆ Եվրոպական հիմնախնդիրների վարչության ղեկավար Վլադիսլավ Մասլեննիկովը։
«Երկրի զարգացման վեկտորի վերջնական ընտրությունը մնում է Հայաստանի քաղաքացիներին։ Այս առումով կցանկանայինք հավատալ, որ նրանք կկարողանան օբյեկտիվորեն գնահատել «եվրաինտեգրման» արկածախնդրության այն վտանգները, որի մեջ նրանց այժմ ներքաշում են»,- ասել է նա։
Ավելի վաղ էլ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, թե Եվրամիության իշխանությունները, ամենայն հավանականությամբ, կխաբեն Հայաստանին եվրաինտեգրման հարցում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի