Մեղրիում ՔՊ ցուցակը կգլխավորի Քոչարյանի նախկին համակիրը. ո՞ւմ են «մարտի» նետելու Կապանում

https://arm.sputniknews.ru/20260922/meghrium-qp-cucaky-kglkhavvori-qvocharjani-nakhkin-hamakiry-um-en-marti-netelu-kapanum-107136320.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/1d/82422585_177:0:1600:1067_1920x0_80_0_0_57edc1c6e20d90189b51276c7894d6b3.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տիմ ընտրություններ

տիմ ընտրություններ

Բաժանորդագրվել

Գորիսում «Շանթ» դաշինքն է պատրաստվում մասնակցել ու իր թեկնածուին առաջադրել:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի -Sputnik. Առաջիկա ՏԻՄ ընտրություններում ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքում «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակը գլխավորելու է 41-ամյա գործարար Սերգո Գալստյանը, որը խորհրդարանական ընտրություններից օրեր առաջ է դարձել ՔՊ անդամ: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրարթերթը:

«2026 թվականի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին նախորդած քարոզարշավի ընթացքում, երբ Մեղրի էր այցելել ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, Գալստյանը եղել է նրա հանդիպմանն ակտիվ մասնակից։ Նա ներկա է եղել նաև Քոչարյանի փակ հանդիպմանը և այդ շրջանում իրեն ավելի մոտ է պահել ընդդիմադիր դաշտին։ ԱԺ ընտրություններից հետո պատկերը կտրուկ փոխվել է ու Գալստյանը հայտնվել է ՔՊ շարքում: Նրա՝ քաղաքական ճանապարհի այս կտրուկ շրջադարձը, Մեղրիում մի շարք հարցեր է առաջացնում»,- գրում է թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները:

Լրատվամիջոցը հիշեցրել է` այս գործընթացների ֆոնին ուշագրավ է այն, որ Մեղրիի գործող համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը սեպտեմբերի 9-ին ձերբակալվել, իսկ հաջորդ օրը կալանավորվել է ընդերքն առանց թույլտվության օգտագործելու, ինչպես նաև կաշառք տալու և ստանալու դեպքերի առնչությամբ քննվող քրեական վարույթի շրջանակում։

Թերթի փոխանցմամբ՝ Անդրեասյանը ՔՊ-ական համայնքապետ էր, սակայն այս ընտրություններում ՔՊ-ի ցուցակում չընդգրկվեց։ Նրա կալանավորումից հետո Մեղրիում ընտրական «խաղաթղթերը» փոխվել են, իսկ գործող համայնքապետը, չնայած կալանավորված լինելուն, հայտարարել էր, որ շարունակում է մնալ ՔՊ անդամ։

Օրաթերթի աղբյուրները պնդում են, որ Մեղրիում Գալստյանի առաջադրումը միանշանակ չի ընդունվել, և նրա շուրջ լուրջ աջակցություն չկա։ Մեղրիում մի հատված շարունակում է պահանջել Խաչատուր Անդրեասյանի վերադարձը քաղաքական դաշտ՝ չնայած նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքին։

Ինչ վերաբերում է Կապանի առաջիկա ՏԻՄ ընտրություններին, ապա «Հրապարակ» օրաթերթը գրում է, որ այստեղ «Շանթ» դաշինքն է որոշել մասնակցել ու համայնքապետի թեկնածու են առաջադրելու գործող ղեկավարին՝ Գևորգ Փարսյանին:

«2021 թվականի տեղական ընտրությունների ժամանակ այս դաշինքը բավականին ակտիվ է եղել, Սյունիքի որոշ համայնքներում մասնակցել է և բավականին շատ ձայներ ստացել` ավագանիների կազմում խմբակցություններ ձևավորելով, ուստի այս անգամ էլ է որոշել մասնակցել ընտրություններին: «Շանթ դաշինք» կուսակցությունը Կապանում ունի կուսակիցների որոշակի բանակ և բավականին թվով ձայներ: ՔՊ-ն էլ կրկին որոշել է առաջադրել Նարեկ Բաբայանին, որը մի անգամ արդեն պարտվել է Փարսյանին»,- գրում է թերթը:

Leave a comment