ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 22-ին Նյու Յորքում կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում։ Այս մասին նշված է ԱՄՆ նախագահի աշխատանքային գրաֆիկում։
Փաստաթղթի համաձայն՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում նախատեսված երկկողմ հանդիպումը պետք է սկսվի Երեւանի ժամանակով 21:15-ին։
Մինչ այդ Թրամփը ելույթ կունենա Գլխավոր ասամբլեայի նիստում, կմասնակցի ԱՄՆ վարչակազմի, Դանիայի և Գրենլանդիայի ղեկավարության միջև համաձայնագրերի ստորագրմանը։ Նա նաև երկկողմ հանդիպումներ կանցկացնի Մեծ Բրիտանիայի և Ճապոնիայի վարչապետներ Էնդի Բյորնհըմի և Սանայե Տակայիչիի հետ։ Երեկոյան՝ Նյու Յորքի հյուրանոցներից մեկում կայանալիք ընդունելության ժամանակ, ԱՄՆ ղեկավարը կհանդիպի Վենեսուելայի պաշտոնյա Դելսի Ռոդրիգեսի հետ։