Ուսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտին

Սեպտեմբերի 10-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 15։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մասիսի բաժնում տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 9-ին գյուղերից մեկի միջնակարգ դպրոցում ուսուցչուհին հարվածել է 9-րդ դասարանի աշակերտին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տվյալն իրացնելիս պարզվել է, որ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ի սահմաններում, նշված դպրոցի 9-րդ դասարանում «Աշխարհագրություն» առարկայի դասաժամին 14-ամյա Մ․ Գ․-ն զբաղված է եղել «չինգաչունգ» խաղալով, ինչը նկատել է տվյալ դասաժամի ուսուցչուհի, Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ն․ Վ․-ն, և մոտենալով՝ 1 անգամ հարվածել է երեխայի դեմքին, որից հետո 1 անգամ ձեռքով հարվածել է մեջքին՝ պատճառելով ֆիզիկական ցավ։

Leave a comment