Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը «կորցրել է վերահսկողությունը» իր նավթավերամշակման արդյունաբերության նկատմամբ

Քաղաքականություն

21.09.2026 | 20:24

Ռուսաստանը, դժբախտաբար, Ուկրաինայի  հետ պատերազմի պատճառով կորցրել է վերահսկողությունը դիզելային վառելիքի արդյունաբերության նկատմամբ։ Այս մասին Truth Social սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նրանց դիզելային վառելիքի վերամշակման գործարաններից շատերը պայթեցվել են և, գոնե ժամանակավորապես, շարքից դուրս եկել։ Ուկրաինայի հետ այս անհեթեթ և անվերջանալի պատերազմը պետք է դադարեցվի։ Ամբողջ աշխարհն է տուժում, քանի որ ամեն ամիս 25,000 մարդ է զոհվում՝ հիմնականում զինվորներ։ Ի՜նչ ամոթալի է»,- գրել է Թրամփը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Դոնալդ Թրամփն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում մի քանի անգամ խնդրել է դադարեցնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները, քանի որ այդ հարվածները հանգեցնում են համաշխարհային շուկայում դիզելային վառելիքի գների աճի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

Leave a comment