Իտալական դպրոցներում կարգելվի բուրկա և նիկաբ կրելը

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին հայտարարել է, որ կառավարությունը պատրաստում է օրինագիծ, որն արգելում է դպրոցներում բուրկա և նիկաբ կրելը և սահմանափակում է յուրաքանչյուր դասարանում օտարերկրյա աշակերտների թիվը։

Ինչպես հաղորդում է Euronews-ը, մի շարք եվրոպական երկրներում, այդ թվում՝ Ֆրանսիայում և Բելգիայում, արդեն իսկ արգելված է դեմքը ծածկող միջոցներ կրել հասարակական վայրերում: Ավստրիան նույնպես սահմանափակումներ է կիրառել դպրոցներում:

Մինչդեռ Իսպանիայում և Լեհաստանում խղճի և կրոնի ազատությունը պաշտպանված է սահմանադրությամբ:

 

Leave a comment