Հայաստանում ԵՄ առաքելությունը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության 35-ամյակի առթիվ

Հայաստանում ԵՄ առաքելությունը շնորհավորել է հայ ժողովրդին Անկախության 35-ամյակի առթիվ:

«Հայաստանում ԵՄ առաքելությունը շնորհավորում է հայ ժողովրդին Անխակության օրվա կապակցությամբ։ Շնորհավոր անկախության 35-րդ տարեդարձը, Հայաստան»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելությունն իր գործունեությունն սկսել է 2023 թվականի փետրվարի 20-ին՝ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի որոշման հիման վրա։ Առաքելությունը Հայաստանի տարածքում՝ Ադրբեջանի հետ միջազգային սահմանի երկայնքով, դիտարկել և զեկուցել է իրավիճակի մասին, նպաստել հակամարտությունից տուժած շրջաններում բնակչության անվտանգությանը և, հնարավորության դեպքում, աջակցել Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ձևավորմանը։

ԵՄ առաքելության մանդատը երկարաձգվել է մինչև 2027 թվականի փետրվարի 19-ը։

Leave a comment