Անկախության տոնի առթիվ ՊՆ 10 զինծառայող պարգևատրվել է պետական պարգևներով

Անկախության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, ցուցաբերած խիզախության և նվիրումի համար ՊՆ 10 զինծառայող պարգևատրվել է պետական պարգևներով։ Պարգևատրման հրամանագիրը նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ։

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Անկախության տոնի առթիվ, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ներքոհիշյալ զինծառայողներին պարգևատրել`
«Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով՝

Սարգիս Սեյրանի ԴԱՎԹՅԱՆԻՆ թիվ N զորամասի զորատեսակի շտաբի պետ, փոխգնդապետ

Արիության մեդալով՝

Մհեր Հովակիմի ԴԱՎԹՅԱՆԻՆ թիվ N զորամասի ջոկի հրամանատար, սերժանտ

Նժդեհ Բակուրի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ թիվ N զորամասի ստորաբաժանման հրամանատար, կրտսեր սերժանտ

Մարտական ծառայության մեդալով՝

Սասուն Աշոտի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատար, գնդապետ

Դերենիկ Արտեմի ԱՐՏԵՄՅԱՆԻՆ թիվ N զորամասի ավագ սպա, փոխգնդապետ

Գարուշ Ազադիի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ թիվ N զորամասի գումարտակի հրամանատար, փոխգնդապետ

Արթուր Սերգեյի ԳԱԲՐԻԼՅԱՆԻՆ թիվ N զորամասի գումարտակի հրամանատարի տեղակալ, մայոր

Վիգեն Հարությունի ՄԱՐՏՈՅԱՆԻՆ թիվ N զորամասի հրամանատարի տեղակալ, մայոր

Ռաֆիկ Ռոմանոսի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ թիվ N զորամասի դիվիզիոնի հրամանատար, մայոր

Երախտագիտության մեդալով՝

Սուսաննա Մկրտչի ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ
թիվ N զորամասի վաշտի հրամանատար, կապիտան»,- ասված է հրամանագրում։

 

 

Leave a comment