Մեր այս տարվա անկախության մարտահրավերը Տիգրանաշենն է. Նարեկ Կարապետյան

«Շնորհավորում եմ մեր հայրենակիցներին երկար տարիներ, երկար դարեր սպասված Անկախության օրվա առիթով, մեր երկիրն արդեն հասուն համակարգ է: Մեր այս տարվա անկախության մարտահրավերը Տիգրանաշենն է՝ պահել Տիգրանաշենը հայկական, զարգացնել: Զարգացնել և ոչ թե հանձնում»,- ասաց ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը: Նա «Ուժեղ Հայաստանի» այլ անդամների հետ Տիգրանաշենում մասնակցում էր ծառատունկի:

«Բացի ծառատունկից՝ մենք նաև գլեմփինգի (էկո-տուրիզմի ուղղություն) տուրիստական ծրագիր ենք իրականացնելու, մոտակա ժամանակներում կդիմենք շինթույլտվության համար, որ այս տարածքում տուրիստական գլեմփինգ գոտի ստեղծենք: Երևանից մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա է, մարդիկ կարող են գալ այստեղ հանգստանալու, որ տուրիստական շարժ լինի, որ մարդիկ չթողնեն դուրս գան»,- ասաց Կարապետյանը:

Ինչ վերաբերում է իրենց խմբակցության՝ պարգևավճարից հօգուտ Տիգրանաշենի հրաժարվելու նպատակին, այս մասին էլ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը հետևյալը նշեց. «Իրենց հետ 2-3 առաջարկ ունենք: Մեկը առաջարկելու ենք շուկա, որպեսզի կարողանան բերքը վաճառել, երկրորդը այն է, որ ում տանիքը բարեկարգելու խնդիր կա, մեր պարգևավճարները կփոխանցենք, այդ հարցերը կլուծենք»:

Մանրամասն՝ տեսանյութում

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment