Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ. հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Ղեկավարները վերահաստատել են իրենց փոխադարձ հանձնառությունը՝ շարունակելու Ռուսաստանի և Ղազախստանի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների դինամիկ զարգացումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Զրույցի ընթացքում Տոկաևը նաև շնորհավորել է ռուսաստանցի իր գործընկերոջը Պետդումայի ընտրությունների հաջող անցկացման կապակցությամբ։
Ղազախստանի նախագահն առանձնահատուկ նշել է երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցությունը՝ ընդգծելով, որ այն Աստանայի և Մոսկվայի միջև դաշնակցային հարաբերությունների կարևոր տարր է։