Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
«Սիլ Կապիտալ» ընկերության խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 35-րդ տարեդարձի առթիվ:
Շնորհավորում եմ բոլորիս՝ Հայաստանի անկախության տոնի առթիվ։
35 տարի առաջ ես էլ եմ քվեարկել Հայաստանի անկախության օգտին։
Դա մեր սերնդի ամենակարևոր ընտրությունն էր։ Ոչ ոք չգիտեր, թե ինչ ճանապարհ է սպասում մեզ, բայց մենք ուզում էինք ապրել մեր պետությունում և ինքներս պատասխանատու լինել մեր ապագայի համար։
35 տարի անց, մեզ բաժին ընկած բազմաթիվ փորձություններից հետո, անկախությունն ինձ համար նույն պարզ իմաստն ունի՝ ապրել մեր երկրում, աշխատել, կառուցել և ամեն օր ինչ-որ բան անել Հայաստանի համար։
Շատ անելիք ունենք։ Մենք։ Բոլորս։
Խաղաղություն, ուժ և հարատևություն Հայաստանին