Անցած տարիների ընթացքում ՀՀ-ն ձեռք է բերել արժանի միջազգային հեղինակություն․ ԵՏՀ Կոլեգիայի նախագահ

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) Կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը շնորհավորել է Անկախության օրվա առթիվ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ Նիկոլ Փաշինյանին։

«Անցած տարիների ընթացքում Հայաստանը երկար ճանապարհ է անցել պետականաշինության ոլորտում, ձեռք է բերել արժանի միջազգային հեղինակություն։  ԵԱՏՄ-ի առավելությունների օգտագործումը, համատեղ նախագծերի իրականացումը նպաստում են երկրի կայուն տնտեսական զարգացմանը» — ասվում է շնորհավորական նամակում։ 

ԵՏՀ-ի անունից և անձամբ իր անունից Բակիտժան Սագինտաևը Հայաստանին և նրա քաղաքացիներին մաղթել է բարգավաճում և բարեկեցություն։

Leave a comment