Ձայնդ մի՛ բարձրացրու արա՛. միջադեպ Եռաբլուրում՝ Սասուն Միքայելյանի մասնակցությամբ

Այսօր՝ Անկախության 35-ամյակի առիթով, Եռաբլուրում ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի և երկրապահների մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել։

Երբ Միքայելյանը լրագրողների հարցերին ի պատասխան վստահեցնում էր, որ բոլորս պարտական ենք զոհված տղաներին՝ «Չկա ՀՀ-ում մի մարդ, որ պարտական չլինի այս տղերքին», այդ խոսքերին զուգահեռ թիկունքից վեճ էր զարգացել երկրապահների ու քաղաքացու միջև։

«Մի վիրավորի, ընդհանուր ես ասում»,- ասաց քաղաքացին։

«Վերջացրու տղա, ձայնդ մի՛ բարձրացրու»,- միջամտեց Սասուն Միքայելյանը։

Իսկ երկրապահներից այլ կտրուկ արձագանք եղավ. «Խելոք պահի՛ քեզ, արա, ձայնդ մի բարձրացրու, է՛յ»։

Սասուն Միքայելյանը փորձեց հանդարտեցնել կրքերը. «Որ գալիս եք Եռաբլուր, հերիք է զոհվածների անունը շահարկեք, հերիք է»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment