Պեսկովը նշել է՝ ներկայումս Ուկրաինայում կարգավորման գործընթացում առաջընթաց չկա

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Մոսկվան հույս ունի վերսկսել Ուկրաինայում կարգավորման շուրջ եռակողմ բանակցությունները և ևս մեկ փորձ կանի՝ խաղաղ ճանապարհով հասնելու իր նպատակներին. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ինչ վերաբերում է եռակողմ բանակցությունների վերսկսմանը, մենք բաց ենք դրա համար։ Այո, մենք շարունակում ենք հատուկ ռազմական գործողությունը և աշխատում ենք սահմանված նպատակներին հասնելու ուղղությամբ։ Հուսով ենք, որ ի վերջո կհասնենք մի կետի, երբ եռակողմ բանակցությունները կվերսկսվեն։ Մենք ևս մեկ փորձ կանենք՝ խաղաղ ճանապարհով հասնելու մեր նպատակներին»,- երկուշաբթի օրը լրագրողներին ասել է նա։

Պեսկովը նաև նշել է, որ ներկայումս Ուկրաինայում կարգավորման գործընթացում առաջընթաց չկա։ «Ոչ, առաջընթաց չկա»,- ասել է նա լրագրողներին՝ պատասխանելով այդ հարցին։

Leave a comment