Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Մեծ Բրիտանիայի ծովային առևտրային գործողությունների վարչության (UKMTO) տվյալներով՝ Հորմուզի նեղուցում նավթատար նավի արկ է դիպչել, ինչի հետևանքով երկու մարդ վիրավորվել է։
«UKMTO-ն հաղորդում է ստացել Հորմուզի նեղուցով անցնող նավի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Ռազմական իշխանությունները տեղեկացրել են UKMTO-ին, որ նեղուց մտնող նավթատար նավի անհայտ ծագման արկ է դիպչել։ Անձնակազմի երկու անդամ թեթև վնասվածքներ է ստացել», – հայտնել են համակարգող կենտրոնից։
Նշվում է նաև, որ նավը սեփական ընթացքով շարունակում է ուղղությունը դեպի հաջորդ նավահանգիստ։ Այլ մանրամասներ, օրինակ՝ նավի անվանումը կամ գրանցման նավահանգիստը, չեն հաղորդվել։